Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունն ականանետային հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Ինչպես նշում է գործակալությունը, մի քանի ական է պայթել Սիրիայում ՌԴ գործողությունների աջակցության ակցիայի անցկացման վայրի մոտակայքում:
Դեսպանատան առաջին քարտուղար Էլդար Կուրբանովի խոսքով՝ ոչ ոք չի տուժել:
«Դեսպանատան տարածք երկու ական է ընկել, տուժածներ չկան»,- քարտուղարի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Ըստ AP-ի՝ հրետանային ռմբակոծությունն իրականացրել են սիրիական ապստամբները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում միջադեպը «ահաբեկչական ակտ» է կոչել: