ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլ Փելոսին, հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող իրենց տանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ Նենսի Փելոսին հարձակման պահին տանը չի եղել։ Հարձակվողը ծեծի է ենթարկել նրա ամուսնուն, ավելի ուշ հանցագործը բերման է ենթարկել, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն։

Փոլ Փելոսին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա արդեն օգնություն է ստանում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, և բժիշկները կանխատեսում են լիարժեք ապաքինում։

82-ամյա Փոլ Փելոսին գործարար է, ունի անշարժ գույքի գործակալություն։ Զույգը 5 երեխա ունի։