Արաբկիր վարչական շրջանում նախօրեին 41-ամյա կինն ավազակային հարձակման է ենթարկվել, որից հետո նաև սեռական ոտնձգություն զոհ է դարձել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կինը Լենինգրադյան փողոցից նստել է մի ավտոմեքենան՝ տուն գնալու նպատակով, սակայն վարորդը մեքենան վարելի է դեպի «Կորեայի Ձոր», ճանապարհին էլ ուղևորուհու նկատմամբ բռնություն է կիրառել՝ վերցնելով նրա պայուսակը որում եղել է խոշոր չափի գումար և ոսկյա զարդ, այդ ամենից հետո էլ բռնաբարել է նրան:
Native ads by Caramel
Դեպքի վերաբերյալ մեր տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից հայտնելով, որ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու ուղղությամբ: