Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «ավտոբուսի պարկ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Ժիրայր Ա.-ի վարած Nissan X-Trail մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ավետիք Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: