Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր Երևանում ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 27-ամյա Անուշավան Նուրիջանյանը Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ իր վարած Nissan մակնիշի 22 TT 012 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում:

 

Վթարի հետևանքով Ա. Նուրիջանյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Կոթողյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Մանրամասներն` այստեղ: