Shamshyan.com-ը գրում է.
Այսօր' նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Պողոսյանը իր վարած Honda մակնիշի 34 ZN 480 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս' հարվածել է շանը, այնուհետև բետոնե արգելապատնեշին, առաջ ընթացել և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպետրաիվ խումբը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները' դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ: