Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Վազ 21 703 մակնիշի 71 PL 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 31-ամյա Ա.Հովհաննիսյանը նշված ավտոմեքենայով Հերացի թունելից դեպի Խանջյան փողոց ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա.Հովհաննիսյանը քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երբ իրենք փորձել են վիրավորին բժշկական օգնություն ցուցաբերել, նա լկտի պահվածք է ցուցաբերել ' հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել բժիշկների հացեին, որից հետո ինչ-որ անձիք նրան տարել են հիվանդանոցից: Հիվանդանոցից հայտնել են նաև, որ նա գտնվում էր հարբած վիճակում ու հայտնում էր, որ «այսօր իր ծնունդն է դրա համար էլ խմել եմ ու էլի եմ խմելու» : Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: