Shamshyan.com - Այսօր'օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնկակիչ, 28-ամյա Վահրամ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 22 ՍՕ 707 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին տեղադրված աղբարկղերին, շրջել աղբարկղերը, որից հետո՝ բախվել պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու նրա ուղևորուհին' ՌԴ քաղաքացի, 32-ամյա Լիաննա Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և ուղևորուհուն առաջինը օգնություն են ցուցաբերել Արցախի փողոցում սանմաքրման աշխատանքներ կատարողները: