Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Խաչիկ Ն.-ն, իր վարած BMW X5 մակնիշի 51 NG 100 համարանիշի ավտոմեքենայով՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: