Երեկ՝ հունվարի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 23:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ թիվ 42 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ 33-ամյա Գոհար Մանուկյանը իր վարած Nissan մակնիշի 81 SZ 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակիչ, 23-ամյա Աշոտ Արշակյանին, որից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։

 

Վրաերթ-վթարից հետո Գ. Մանուկյանը և ուղևոր՝ Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 26-ամյա Սեդա Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վրաերթի ենթարկված Ա. Արշակյանը՝ Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում: