Այսօր' նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը' Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 808 PP 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը:
Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց' պարզելու նրա սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: