Այսօր հուլիսի3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:40-ի սահմաններում Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Ղազարյանը իր վարած Lexus մակնիշի 17 ՍԼ 133 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի 9-րդ փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Նուբարաշեն 11 փողոցի բնակիչ 73-ամյա Ռոբերտ Շուշանյանին:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել. իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով Ռ. Շուշանյանը մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: