Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Վարորղը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բկ եւ բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է ԲԿ, որտեղ ճանապարհին նա մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով՝ հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ վարորդը վրաերթի վայրից մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, բախվել երկաթե էլկետրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում:

Վարորդը քաղաքացիներին հայտնել է, որ չի նկատել վրաերթի ենթարկվողին, քանի որ անվտանգության բարձիկները բացվել են ու փակել իր տեսադաշտը: