Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 10։00-ի սահմաններում Քաղսի գյուղի 2-րդ թաղամասի 24 տան հարևանությամբ նշված տան բնակիչ՝ 61-ամյա Զարզանդ Խաչատրյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի 42 ԼՕ 302 համարանիշի ավտոմեքենայով տան բակից դուրս գալիս հետընթացի ժամանակ տան դարպասներից մոտ 20 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 89-ամյա Մանյա Մելքոնյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։