Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանություն, որտեղից ժամանել են ճանապարհային ոստիկանները։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։