Փետրվարի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 23-ամյա Արայիկ Ն.-ն իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի Շինարարների փողոցի բնակիչ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 01։25-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Վարորդ Արայիկ Ն.-ն աշխատում է «Կայզեր» սուպերմարկետում՝ որպես առաքիչ, իսկ մահացածը կոշկակար է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։