Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գայանե Պ.-ն իր վարած Infinity մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան 30 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա Նադեժդա Գ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ կժամաներ շտապօգնությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։