Ինչպես գրում է shamshyan.com-ը, այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Համբարձումյանը Նորաշեն-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 GՍ 914 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: