Shamshyan.com-ը գրում է․

Այսoր՝ մարտի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցում: Ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, և թողնելով անօգնական, դիմել փախուստի: 

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: 

Փաստի առթիվ քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Մինչ դեպքի վայրում քննիչները տեղազննություն էին կատարում, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանին տեղեկացրեց, որ մի քաղաքացի ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել, իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենան գտնվում է ավտոտնակում:Երևանի ՃՈ պետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերեցին նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի 35 СP 115 համարանիշի է, վարորդն էլ եղել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանը: Նա տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի: Նա ոստիկաններին հայտնեց, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է և ծանր է տարել տեղի ունեցածը:

Քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ Ա. Ֆարամազյանը ձերբակալվել է: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։