Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արամ Չաթոյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 NF 857 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 80-ամյա Վռամշապուհ Թամարյանին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է վրաերթի ենթարկվածին օգնություն ցուցաբերել, սակայն վերջինը մահացել է, որից հետո վարորդը կատարվածի մասին հայտնել է իրավապահ մարմիններին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։