Երեկ՝ հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 TG 774 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Իսակովին։

Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Հովսեփյանը աշխատում է Գեղարքունիքի մարզում գործող «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար։

Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։