Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Ծատուրյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 59 ՏՏ 993 համարանիշի ավտոմեքենայով Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Դավիթ Դարբինյանին։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական եկնտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ծատուրյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, իսկ մահացած երեխան սովորում էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում։