Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 38-ամյա Զավեն Մկրտչյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել է, այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս Կոտայքի մարզի Զառ գյուղում հայտնաբերել են ГАЗ 53 մակնիշի 43 ՏԼ 195 համարանիշի ավտոոմեքենա, որը վարել է նույն գյուղի բնակիչ, 83-ամյա Աղվան Նավոյանը: Վերջինս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: