Այսօր՝ օգոստոսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Թոռնիկ Պողոսյանի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ երեխան մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ գյուղից, որտեղ այս պահին ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Տ. Գրիգորյանն ու Թ. Պողոսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում վրաերթի է ենթարկվել 31-ամյա Սրապ Մինասյանի կողմից վարած տրակտորին կցված կցորդով, երբ հետընթաց է կատարել կցորդը, որը բարձված է եղել գյուղմթերքով, այդ ժամանակ երեխան՝ նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Սուրեն Խուրշուդյանը վրաերթի է ենթարկվել։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մինասյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դաժան ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. պարզվում են 13-ամյա երեխայի մահվան հանգամանքները. Ֆոտո
15:55 - 29.Օգոստոս.2017
Առաջարկում ենք նաև
11/04/24 11:35
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդի քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 16-ամյա երեխայի մարմին
05/12/22 12:41
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին
22/09/17 11:54
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 26-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի
06/10/15 18:51
2-ամյա երեխայի բերանի խոռոչում հայտնաբերվել են նրբերշիկի կտորներ. պարզվում է երեխայի մահվան հանգամանքները
14/05/15 11:22
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. ջրատարից դուրս է բերվել 18-ամյա տղայի դի. Shamshyan.com (ֆոտո)
15/02/24 10:10
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի
26/04/23 17:00
Կոմիտասի պողոտայից անգիտակից ընկած 31-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, ապա ժամեր անց մահացել
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
24/11/22 16:52
Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 32-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և տեղում մահացել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան