Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։
Դին տեղափոխելու հաամար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը։
Քաղաքացիները հրշեջների օգնությամբ նշված փողոցի նոր կառուցվող տան տանիքից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքահարման հետևանքով մահացածը 32-ամյա Ջիվան Բ․-ն է։