Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Նոր Ավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրվելով՝ հայտնվել դաշտի մեջ, իսկ ավտոմեքենայից քիչ այն կողմ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունիսի 25-ին, ժամը 21։00-ից մինչև հունիսի 26-ից ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 80 TT 990 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Վարդանյանը տեղում մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում: