Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 35 MD 071 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Սերոբ Մովսիսյանի վարած КамАЗ մակնիշի 57 ԼՕ 453 համարանիշի ավտոմեքենաները։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ КамАЗ-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկություննրի՝ Mercedes-ի վարորդը բախվել է դեպի Երևան համընթաց ընթացող КамАЗ-ին։