Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Վարդան Ա․-ն իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։