Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 64-ամյա Արթուր Ա.-ն իր վարած Toyota Prado մակնիշի 85 CG 888 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կնետրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հրաչ Մխիթարյանն ու Արմեն Բարխուդարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: