Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Տ. Մ.-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 110 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 38-ամյա Հայկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Փրկարարներն ու բժիշկները ոտքով իջել են մինչև ավտոմեքենան, որտեղ տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել վիրավորին, իսկ հետո փրկարարները պատգարակով նրան մոտեցրել են շտպաօգնության ավտոմեքենային: