Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճաապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած, խճաքարով բարձված, Howo մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհով անցնող գազատար խողովակներին և Howo-ն կողաշրջված, իսկ Nissaն-ը 2 մասի բաժանված վիճակում՝ հայտնվել են ձորակում։

Փրկարարները մահացածի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորութամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։