Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 ՕP 785 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Երևան ավտոճանապարհի, Չարենցավանի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով , քաղաքացիների օգնությամբ, Երևան քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Թեմուր Իբոյանը, 12-ամյա Ռոբերտ Իբոյանը, 25-ամյա Ռուստոմ Իբոյանը և 23-ամյա Մանուկ Ամոյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննչական խումբը՝ քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում համատեղ աշխատում էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Կոտայքի մարզի փրկարարական վարչության Չարենցավանի թիվ 47 հրշեջ փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ըստ վթարի վայրում հավաքվածների՝ ավտոմեքենան վարել է Մ.Ամոյանը:
Ամբողջական ֆոտոշարքը՝ shamshyan.com-ում: