Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ Արուճ գյուղի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 57-ամյա Վարդան Լազիկյանը Երևան-Գյումրի ավտոճանապահի 41-րդ կմ հատվածում Արուճ գյուղի վարչական շրջանում, վարելով Hyundai Elantra մակնիշի Լ 29 70 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա Կարապետ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշիւ 33 VՍ 203 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, Hyundai Elantra-ն շրջվել է նաև գլխիվայր: Վթարի հետևանքով Կ. Պետրոսյանը և նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 73-ամյա Սուսաննա Պետրոսյանը և Hyundai Elantra-ի ուղևոր՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Արսեն Մասումյանը մարմնական վնասվածքներով բուժօգնուըթյան են դիմել Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մասումյանը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի X զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: