Երեկ՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտենի գյուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Բլո Ս․-ի վարած Volkswagen մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Ալո Ն-ի վարած GAZ 33021 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Արագածոտնի մազի բնակիչներ 33-ամյա Պրաքսյա Ս․-ն, 28-ամյա Ալվարդ Տ․-ն և վարորդ Ալո Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։