Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ՝ «Թալինի լիճ» կոչվող տարածքում Hyundai մակնիշի 10 ՏՕ 568 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 2 հոգի՝ Գյումրիի բնակիչներ, 35-ամյա Գևորգ Շաբոյանն ու 57-ամյա Լևոն Բարսեղյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետ տեղափոխվել են Երևանի բժշկական կլինիկաներից մեկը։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում: