Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, 3-ը՝ Աշտարակի, երկուսը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ԱԻՆ փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը։
Դեպքի վայր են ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանտար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների մեջ կան նաև ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ, իսկ ավտոմեքենաներից մեկի մեջ հայտնաբերվել է զինվորական համազգեստ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: