Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Շամիրամ գյուղի խաչմերուկում, վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 22 SO 746 և Opel Vectra մակնիշի 33 SV 324 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու 3 ուղևորներ տեղում մահացել են: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատը՝ ովքեր ժամանել էին մեկ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford-ի վարորդ՝ 27-ամյա Սևակ Հովհաննիսյանը տեղափոխվել է Աշտարակի բժշկակական կենտրոն, իսկ ուղևոր՝ 27-ամյա Թամարա Թորորսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

 Ոստիկանությունը պարզում է Opel-ի մահացած վարորդի, և 3 մահացած ուղևորների ինքնությունը:

Մանրամասները` այստեղ: