Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel մակնիշի 09 ՏՍ 629 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայրում աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

 

Տեղում են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբն ու Ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, դեռևս պարզվել է, որ մահացածներից մեկը Կարեն Մուսայելյանն է՝ ով փրկարար էր, իսկ վիրավորը՝ 30-ամյա Մովսես Վարոսյանն է, ով այս պահին Տաշիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

 

Մյուս մահացածի ինքնությունը ոստիկանությունը ճշտում է: Արդեն վթարի վայր են ժամանում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Լոռու մարզի քննչական բաժնի քննիչներն ու փորձագետը, ովքեր պարզելու են, թե ով է եղել նշված ավտոմեքենայի վարորդը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Վարդգես Մելիքյանի անվամբ:

 

Իսկ թե նա է եղել վարորդը , թե՝ ոչ, նույնպես պարզվում է:

 

Մանրամասները՝ քիչ ուշ: 

 

 

shamshyan.com