Կոտայքի մարզում, փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11;30-ի սահմաններում Սեւան քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Ռոստոմ Խ-ն իր վարած Mercedes մակնիշի 11 ՕԼ 311 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 31 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ռոստոմ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։