Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում Սեւան-Երեւան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Արագածոտնի մարզի բնակիչ, 80-ամյա Ղազար Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Երեւանի բնակիչ, 59-ամյա Ալբերտ Մ.-ին պատկանող բետնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով դեպքի վայր ժամանած Չարենցավանի բկ-ի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ղազար Շ.-ին, որը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում: