Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ու ՀՀ արտաքին քաղաքականության արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող այլ հարցերի:
 
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերին: Երեկոյան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցում պատվիրակության պատվին հայ համայնքի անունից կազմակերպվել է ընդունելություն: