Հունվարի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Ամալյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ռ. Ամալյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Խամոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայով, ովքեր օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ «մանիպուլյատորով» դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։