Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։Ժամը 06։00-ից 06։30-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Սամվել Մնացականյանը՝ իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամարի տակ՝ քաղաքի մուտքի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և կողաշրջվել։Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։