shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ուլնեցի փողոցում 15-ամյա Արտաշես Գեղամյանը իր վարած Volkwagen Jetta մակնիշի 34 ZR 496 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Գեղամյանին և նրա տարիքակից 15-ամյա Սամվել Բեկջանյանին ու 15-ամյա Արմեն Մակարյանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, լվացել ճանապարհի այդ հատվածը ինչպես նաև սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: