Օգոստոսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Հայկ Դանիելյանը իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Հ. Դանիելյանը տեղում մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: