Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Կարեն Կարապետյանը Վեդի-Գյուղամեջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը՝ Կ. Կարապետյանը, տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի և վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանում նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ քննչական խումբը: