Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սոս Վ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GՍ 562 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի կողային երկաթյա արգելապատնեշին։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Սոս Վ-ն տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզայյն քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։