Shamshyan.com-ը գրում է.
Այսօր' նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 62-ամյա Անդրեյ Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 75 AT 005 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում' դեպի Երասխավան ընթանալիս, հարվածել է Ոսկետափ գյուղի բնակիչ, 39-ամյա Դավիթ Երեմյանին պատկանող 9 խոշոր եղջերավոր անասուններին: Հարվածի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Գրիգորյանը և 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով 9 խոշոր եղջերավոր անասունները շպրտվել են 50-200 մետր, որից 8-ը տեղում սատկել են, իսկ մեկն էլ վիրավորվել է:
Շարունակությունը՝ այստեղ: