Սեպտեմբերի 7-ին, ժամը 18:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղին հարակից տարածքում շանթահարումից սատկել են 10 խոշոր եղջերավոր կենդանի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Քարաշամբ գյուղի գյուղապետին, Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և Բնապահպանության վարչությանը և ոստիկանության Նաիրիի բաժին: