ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 11-ին' ժամը 02.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է անասնագոմ, ներսում կան կենդանիներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում, ինչից հարակից անասնագոմում ծխահարվել և սատկել են 1 խոշոր ու 2 մանր եղջերավոր կենդանիներ, 2 հավ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել' 05.58-ին:

 

Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և 25 փեթակ' մեղուներով: